Բավ է պառակտվել
27-03-2014 13:21

«Խոսել երկրորդ «սառը պատերազմի» մասին այնքան էլ կոռեկտ չէ».քաղաքագետ

«Ճգնաժամ Ուկրաինայում. ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» թեմայով սեմինար-քննարկմանը քաղաքագետ Սերգեյ Միասյանն ասաց. «Այսօր տեղի է ունենում ընդունված միջազգային իրավական համակարգի, որը ձևավորվել էր «սառը պատերազմի» տարիներին, փոփոխություն և վերաձևավորում»:
Քաղաքագետի համոզմամբ՝Ղրիմի ճգնաժամի ընթացքում Վլադիմիր Պուտինը «մորթեց այն սրբազան կովը», որը իրենից ներկայացնում է ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված միջպետական սահմանների գաղափարը: «Խոսել երկրորդ «սառը պատերազմի» մասին այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ է ԽՍՀՄ-ի առկայություն»,- նշեց Սերգեյ Միասյանը: