15-07-2014 13:57

Իրականում սահմանին իրավիճակն այդքան էլ լարված չէ, քաղաքագետ

«Իրականում չեմ կարծում, որ սահմանին իրավիճակն այդքան լարված է, ինչպես պնդում իմ շատ կաոլեգանները: Սովորական ռազմաքաղաքական ակտիվության նշան է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողության մասին, համոզմունք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ նման ակտիվությունից հետո մի որոշ ժամանակ հրադադար կլինի, ապա նորից կակտիվանան:
«Այս փորձերը բացի զուտ ռազմական նպատակներից, նաև քաղաքական խնդիր են լուծում. հայկական կողմին և միջազգային հանրությանը ցուցադրել, թե Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները լուրջ են: Նաև նպատակ կա Հայաստանին զիջումներ պարտադրելու, սակայն Ադրբեջանն այսքան տարի չի հասկանում, որ այդ տարբերակը չի գործում»,- ձևակերպեց բանխոսն ու հավելեց, որ հակառակորդը չի ուզում համակերպվել ռազմաքաղաքական իրականության հետ:
Ըստ Սերգեյ Մինասյանի, Քարվաճառի դեպքից հետո երևաց, որ մենք ինֆորմացիոն և քարոզչական դաշտում լուրջ խնդիրներ ունենք: «Բայց այդ իրադարձությունները չեն խոսում լայնամասշտաբ պատերազմի սկսման մասին: Այս պահին միայն նյարդային, հոգեբանական պայքար կա երկու կողմից էլ»,- ասաց քաղաքագետը:
News.gisher.ru-ի այն հարցին թե ինչո՞ւ նախահարձակ քայլեր մեր կողմից չեն լինում, փորձագետը պատասխանեց. «Հայաստանը նախահարձակ հաճախ չի լինում, քանի որ մեր նպատակը պատերազմը չէ, այլ խաղաղությունը հնարավորինս պահելը»: Անրադառնալով միջազգային հանրության լռությանը, Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Արցախն ու սահմանյին լարվածությունները նրանց համար 10-րդ տեղում են. «Գերտերությունները զբաղված են Սիրիայով, Ուկարինայով ու Իրաքով, ղարաբաղյան հակամարտոյթնուն այնքան էլ հրատապ չէ նրանց համար»-ասաց քաղաքագետն ու հավելեց, որ առաջիկյում չեն բացռվում նաև նմանօրինակ ներթափանցումների շարունակական քայլերը: