Բավ է պառակտվել
19-06-2014 12:42

«Այսօր չկա լայնամասշտաբ պատերազմի իրական սպառնալիք».փորձագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, ըստ որի, Ռուսաստանը և Հայաստանին, և Ադրբեջանին զինամթերք մատակարարելով՝ փորձում է մաքսիմալ ձևով այդ երկրներին կապել Մոսկվային: «ՌԴ-ն բավականին մեծ քանակությամբ զենք և զինամթերք է մատակարարում Ադրբեջանին, բայց միաժամանակ, ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում համապատասխան քանակությամբ զենք և զինամթերք տրամադրում է նաև Հայաստանին ու փաստացի ԼՂՀ-ին»,-նշեց բանախոսը: Սերգեյ Միանասյանի համոզմամբ՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ ղարաբաղյան պատերազմը վերսկսվի, քանի որ այդ դեպքում պետք է ընտրություն կատարի տնտեսական, էներգետիկ գործընկեր Ադրբեջանի և ռազմավարական դաշնակից Հայաստանի միջև, որի հանդեպ անվտանգության ոլորտում ունի պարտավորություն: Ավելին՝ փորձագետը վստահ է. «Այսօր չկա լայնամասշտաբ պատերազմի իրական սպառնալիք, թեև շփման գծում կշարունակվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը»: