Բավ է պառակտվել
01-10-2014 13:56

Մեծ հավանականություն կա, որ հունվարի 2-ից ՀՀ-ն կդառանա ԵՏՄ անդամ».քաղաքագետ

«Մեծ հավանականություն կա, որ հունվարի 2-ից ՀՀ-ն կդառանա ԵՏՄ անդամ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսր ընթացքում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ փորձագետի՝ Հայաստանի վերնախավի և զգալի հատվածի համար սպասողական վիճակը կվերանա: Այդ ամբողջ ինտրիգը մոտենում է իր ավարտին: «Չեմ կիսում այն մտահոգությունը, որ ԵՏՄ անդամակցության ամենագլխավոր կետը ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև մաքսակետն է, այլ գտնում է, որ դա ամենաձևական կետն է»,-նշեց քաղաքագետը: Քաղաքագետը դրական գնահատեց Հայաստանի վարած բալանսավորված քաղաքականությունը: «Այդ բալանսավորված քաղաքականության նպատակը ոչ միայն այդ բալանսը պահպանելն է, այլ թույլ չտալը, որ Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտների դաշտի վերածվի»,- ասաց նա և նկատեց, որ մի կողմից Հայաստանը շարունակում է լինել ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, մյուս կողմից էլ՝ Վրաստանի հետո երկրորդ հետխորհրդային երկիրն է, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահների ծրագրերին: Ինչ վերաբերում է միությանն անդամակցելու տնտեսական շահին, ապա Սերգեյ Մինասյանը նշեց, որ միայն այն հանգամանքը, որ Հայաստանը ցամաքային մաքսային սահման չունի ՄՄ անդամ երկրների հետ, լուրջ խնդիրներ է առաջացնում, սակայն քաղաքական, ռազմավարական հարցերը շատ կարևոր են: Բանախոսը նկատեց, որ տնտեսական առումով էլ շուրջ 1000 միավոր ապրանքների մաքսազերծման առումով բացառություն է լինելու, ինչպես նաև կոչ արեց չմոռանալ էներգակիրների մատակարարման մասին: Gisher.news-ի այն հարցին թե ինտեգրման գործում ինչպիսին կլինի Բելառուսի և Ղազախստանի արձանագը, եթե հաշվի առնեք, որ վերջիններս այնքան էլ ուրախ չէին մեր անդամակցությունից, քաղաքագետը պատասխանեց. «Դարանք ավելի շատ ուղղված էին Ռուսաստնի հետ երկողմ հարաբերությունների, քան ՀՀ-ի դեմ: Կարծում այդ դեպում դրանք էական դեր չեն կարող խաղալ»: Անդրադառնալով հոկտեմբերին եռյակի հանրահավաքին և նախատեսված ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրմանը՝ Սերգեյ Մինասյանն ասաց, որ նշանակություն չունի այդ երկուսի միջև կապ կա, թե՝ չկա: