07-10-2014 14:39

Եթե ֆորսմաժորներ չլինեն Հայաստանը հոկտեմբերի 10-ին կստորագրի ԵՏՄ-ին.քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը համոզմունք հայտնեց, ըստ որի եթե ֆորսմաժորներ չլինեն ու առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում Աստանան ու Բելառուսը ստորագրեն ԵՏՄ վավերացման մասին օրենքը, Հայաստանը հոկտեմբերի 10-ին կստորագրի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը: «Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը Հայաստանի համար արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականության, տարածաշրջանային համատեքստով մեծ նշանակություն կունենա»,- ասաց Ս. Մինասյանը:Փորձագետի խոսքով, ՀՀ-ում շատերը քննադատում են ՀՀ իշխանության կայացրած որոշումը՝ անդամակցել ԵՏՄ-ին, ինչը կապված է ԼՂՀ-ի հետագա տնտեսական, քաղաքական իրավիճակի հետ: «Բայց նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի ղեկավարության կայացրած նման որոշումը մեծամասամբ կապված էր հենց ղարաբաղյան հիմնախնդրով»,- մանրամասնեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է անդամակցությունից հետո ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջև մաքսակետ ստեղծելու հնարավորությանը, քաղաքագետն ասաց, որ եթե լինի, ապա կլինի ֆորմալ: