Բավ է պառակտվել
06-10-2016 16:24

Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14–ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նիստի աշխատանքին կմասնակցի Լավրովը,– ասել է նա։ – Կդիտարկվեն հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման, միջազգային ահաբեկչության դիմակայության արդիական գործոնները, ռազմական գործակցության զարգացումը և մի շարք փաստաթղթեր, որոնք դրվելու են Կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հաստատմանը»։

«Մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ գործունեության որոշ կազմակերպչական և վարչաֆինանսական հարցեր»,– ասել է Զախարովան։

ՀԱՊԿ կազմում են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։