04-02-2016 10:40

Մոսկվան չի մոռանա, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին. Լավրով

Մոսկվան չի մոռանա ահաբեկիչներին Թուրքիայի աջակցությունը, սակայն կշարունակի բարեկամ մնալ թուրք ժողովրդին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք չենք մոռանա այդ մեղսակցությունն ահաբեկիչներին»,- ընդգծել է նախարարը։ «Միևնույն ժամանակ հավասարության նշան չենք դնում այսօրվա իշխող վերնախավի, որը անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինծառայողների մահվան համար, և թուրք ժողովրդի շրջանում մեր վաղեմի հուսալի ընկերների միջև»,- ասել է Լավրովը։ Լավրովը նշել է, որ Մոսկվան չի փորձում իրեն թշնամիներ փնտրել։