10-08-2014 18:54

ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը Ղարաբաղյան հակամարտությունը չի խոչընդոտի.Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել ,որ Ղարաբաղյան հակամարտությունն ու դրա կարգավորման գործընթացը չեն խոչընդոտի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հայաստանը Մաքսային միությանն անդամակցում է որպես Հայաստան, Լեռնային Ղարաբաղը դրա հետ ոչ մի առնչություն չունի, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասել է Լավրովը:Լավրովը պարզաբանել է, որ հակամարտության կարգավորման հետ կապված ամենաբարդ հարցերը դեռեւս լուծված չեն: