28-08-2014 08:17

Կալիֆորնիայի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունը

«Asbarez» պարբերականը տեղեկացնում է, որ Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և ինքնորոշման մասին բանաձևը: Նախօրեին երեկոյան քվեարկված բանաձեւը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ազդարարելով, որ ամերիկյան ժողովուրդն աջակցում է անկախ և պատմականորեն հայկական այս երկրի քաղաքացիների ազգային և ժողովրդավարական ձգտումները: Այս քվեարկությունը, մասնավորապես, քաջալերում է Արցախի շարունակական ջանքերը՝ որպես ազատ և անկախ պետություն զարգանալու ճանապարհին, և պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը: