09-06-2016 08:57

Ֆրանսիայի Սենատը կողմ է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը

Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) նախօրեին ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որով կոչ է անում մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ռեժիմը: Քվեարկության ընթացքում կողմ են արտահայտվել 302 սենատորներ, դեմ`16: Նշվում է, որ փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում:

Բանաձևի հեղինակները Ֆրանսիայի իշխանություններին կոչ են անում Բրյուսելում պատժամիջոցների հարցի շուրջ քվեարկության ժամանակ պնդել պաժամիջոցների աստիճանական մեղմացումը`Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքին համապատասխան: Նշվում է նաև ռուս պատգամավորների նկատմամբ անհատական պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտության մասին` հեշտացնելու համար երկու երկրների միջև երկխոսությունը: