Բավ է պառակտվել
03-06-2016 11:13

Բունդեսթագի 7 թուրք պատգամավոր կողմ էքվեարկել Ցեղասպանության ճանաչմանը

631 անդամ ունեցող Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևին հունիսի 2-ին դեմ քվեարկեց մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ մնաց։
Միակ դեմը կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից Բեթինա Կուդլան էր։
Ձեռնպահ քվեարկած պատգամավորը ևս Մերկելի կուսակցության ներկայացուցիչ էր։
Նա պնդում է, որ «հարցը կարելի է լուծել ոչ թե Թուրքիային Գերմանիայի դեմ հանելով, այլ նրա հետ միասին»։
Գերմանիայի խորհրդարանում թուրքական արմատներ ունեցող պատգամավորներից երկուսը՝ Գյուլիսթան Յուքսելն ու Մահմութ Օզդեմիրը, քվեարկությանը չեն մասնակցել։
Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար Այդան Օզողուզը։
Նիստին ներկա չեն եղել կանցլեր Անգելա Մերկելը, նրա տեղակալ Զիգմար Գաբրիելը, արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն ու շատ այլ նախարարներ։
Քվեարկությանը ներկա չեն եղել Բունդեսթագի պատգմավորների մեծ մասը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։