05-03-2016 14:07

Ռուսական ուժերը Սիրիայում արդյունավետությամբ գերազանցում են ալյանսի զորքերին. ՆԱՏՕ-ի գաղտնի զեկույց

Չնայած Սիրիայի երկնքում ավելի քիչ ռուսական օդանավեր են գործում, քան ՆԱՏՕ-ի ավիացիան է, ռուսական ուժերը արդյունավետությամբ գերազանցել են ՆԱՏՕ-ի զորքերին: Այս մասին նշվում է ՆԱՏՕ-ի պատրաստած գաղտնի զեկույցում:

«Թեպետ Սիրիայում գործողություններին ներգրավված ռուսական զինված ուժերը զիջում են դաշինքի ՌՕՈւ-ին, Կրեմլի օդաչուները կարողացել են ավելի մեծ վնաս հասցնել «Իսլամական պետության» և այլ խմբավորումների ուժերին»,- ասված է զեկույցում:

Սիրիայում գտնվող մոտ 40 ռուսական օդանավերը օրական խոցում են միջինում գրոհայինների 75 թիրախ, իսկ ՆԱՏՕ-ի ավիացիայի 180 հարվածային միավորները՝ ընդամենը 20-ը:
Ընդ որում, նշվում է, որ ռուսական Սու-35 կործանիչներն իրենց բնութագրերով գերազանցում են արևմտյան երկրների համանման մարտական տեխնիկան: