Բավ է պառակտվել
10-02-2016 11:15

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո կհայտարարվի Արմեն Աշոտյանի հրաժարականի մասին

Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ազատվելու է աշխատանքից, նրան այդ պաշտոնում կփոխարինի ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանը: Ըստ պտտվող լուրերի՝
Արմեն Աշոտյանի հրաժարականի մասին կհայտարարվի այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: ԿԳ նախարարությունում արդեն պատրաստվում են ընդունել նոր նախարարին, որը մեծ հավանականությամբ լինելու է Լեւոն Մկրտչյանը: Առայժմ պարզ չէ, թե որտեղ է նշանակվելու Արմեն Աշոտյանը: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար կամ դեսպան, սակայն այս պահին դեռ հստակ որոշում չկա: Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնը թափում է 2014 թվականի ապրիլից, երբ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Հիշեցնենք նաեւ, որ Լեւոն Մկրտչյանի նախկինում երեք անգամ նշանակվել է ԿԳ նախարար, սա թվով 4-րդ նշանակումն է: