27-10-2016 11:43

Այսօրվա ԳՄ նիստին կհայտարարվի ՀՀ վարչապետի՝ ՀՀԿ շարքերը համալրելու մասին

Այսօր ՀՀԿ-ի վերնախավը կրկին հավաքվելու է Մելիք-Ադամյանի իր գրասենյակում՝ ԳՄ նիստին: Ըստ տեղեկությունների՝ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը նվիրված է լինելու նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին։

Սպասվում է, որ այսօրվա նիստում կհայտարարվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ շարքերը համալրելու մասին։

Ըստ լուրերի՝ նա առաջիկա օրերին ոչ միայն դառնալու է հանրապետական, այլ նաև գալիք համագումարում ընտրվելու է կուսակցության փոխնախագահ: