14-12-2015 12:36

Մեդվեդևը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեկտեմբերի 14-ից 17-ը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան: Չժենչժոուում Մեդվեդևը կմասնակցի Շանհայան համագործակցության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին: Բացի այդ, նախատեսվում է հանդիպում Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ: Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարների հանդիպման օրակարգում առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության զարգացումն է ներկայիս համաշխարհային քաղաքականության և տնտեսության իրավիճակի համատեքստում:
Դեկտեմբերի 16-ին, չինական ղեկավարության հրավերով Մեդվեդևը և Սի Ցզինփինը կմասնակցեն ինտերնետի կառավարման երկրորդ Համաշխարհային համաժողովին: Մեդվեդևը նաև հայտարարել է, որ ինքը մտադիր է չինական գործընկերների հետ քննարկել համատեղ ներդրումների հարցերը: