21-05-2015 11:47

Սեֆիլյանը կոչ է արել Լիպարիտ Պետրոսյանին դադարեցնել հացադուլը

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանին դադարեցնել իրեն կողմից հայտարարված հացադուլը:
Կոչում,   մասնավորապես, ասված է. «Սիրելի Լիպարիտ, բանտային պայմաններում առողջության գնով՝ հացադուլի միջոցով, պայքարը շարունակելու քո արարքը գնահատելի է ինչպես մարդկային, այնպես էլ քաղաքական առումներով: Սակայն մեր ժողովրդի, քո ընտանիքի և պայքարի ընկերների համար քո առողջությունն ավելի կարևոր է: Համոզված եղիր, որ քո այս քայլն արդեն տվել է իր արդյունքը, ուստի հորդորում եմ դադարեցնել հացադուլը և պայքարը շարունակել այլ մեթոդներով»: