Բավ է պառակտվել
03-04-2015 11:37

Սեֆիլյանը կոչ է արել Սփյուռքին օգնել վերջ տալ «սպիտակ ցեղասպանությանը»

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը արտերկրում բնակվող հայերին ուղղված կոչով է հանդես եկել Սեֆիլյանի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ երկիրը գտնվում է աղետալի վիճակում, և Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հայերը ենթարկվում են սպիտակ ցեղապանության: Նրա խոսքով՝ ցեղասպանական կառավարման արդյունքում շուրջ երկու միլիոն արտագաղթել է հանրապետությունից: Սեֆիլյանը նշել է, որ արտագաղթի քայքայիչ գործընթացը շարունակվում է՝ սպառնալով հայրենիքի կորստով: Վետերանը նշել է, որ աղետը կանխելու, հայրենիքը պահելու և երկրում արժանավոր կյանքը ապահովելու նպատակով հայերը պարտավոր են կառուցել մի պետություն, որը ղեկավարվում է ազգային շահերով: Նրա խոսքով՝ Եղռնի հիմնապատճառը այն էր, որ հայերը չունեին պետականություն, իսկ այժմ սպիտակ ցեղասպանության պատճառը կայանում է այն հանգամանքում, որ գոյություն ունեցող պետությունը մեզ չի պատկանում: Ըստ Սեֆիլյանի՝ ահա թե ինչու անհրաժեշտ է առաջին անգամ հեռացնել սպիտակ ցեղասպանությունը իրականացնող ռեժիմը: Նա հայտնել է, որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը կսկսի ռեժիմը հեռացնելու գործընթացը 2015 թվականի ապրիլի 24-ին՝ 18:00: Այս նախձեռնության նպատակը ապրիլի 24-ի խորհրդի վերաիմաստավորումն է՝ այն դարձնելով ոչ միայն զոհերի հիշատակման այլ նաև պայքարի և պետականության վերականգնման օր: Սեֆիլյանը ընդգծեց, որ միայն այդպես հնարավոր կլինի հանգստացնել զոհերի հոգիները և մխիթարել մեզ և մեր սերնդներին: