23-07-2016 08:33

Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է բանակցել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ ստեղծված վիճակը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, առանց արնահեղության:

Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է անել հնարավորինը, որպեսզի իրավիճակի հանգուցալուծումը գտնվի, նա ցանկանում է մասնակցել բանակցություններին։ Այդ մասին հայտնել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Պաշտպանը նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է՝ իր մասնակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ:

«Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատար մեքենայով մտել էր ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ եւ պահանջում է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:

Արա Զաքարյանը նշել է, որ որեւէ գործողություն չի կատարվում Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ: