Բավ է պառակտվել
03-12-2015 10:33

Մեր պահանջները չբավարարելու դեպքում կհաջորդեն պատասխան քայլեր.Սեֆիլյան

Եթե իշխանությունները առաջիկա օրերին չկատարեն ցուցարարների և «Նոր Հայաստան» Ազգային փրկության ճակատի պահանջները, կհաջորդեն պատասխան քայլեր: Այս մասին այսօր, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ հայտարարել է շարժման ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը: «Այսօր մենք եկել ենք այստեղ,մեր խոսքն ասելու: Եթե իշխանությունները չկատարեն մեր պահանջները և չկասեցնեն սահմանադրական բարեփոխումների գործընթացը, վաղը մենք կգանք այս կամ այլ շենքի մոտ և այլևս չենք հեռանա », - ասել է Սեֆիլյանը: Վերջնագիրը բարձրաձայնելուց հետո է ցուցարարները, վանկարկելով «Կասեցում» շարունակեցին երթը: