05-01-2016 12:03

Սաուդյան Արաբիան հայտնել է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները

Սաուդյան Արաբիայի ու Թեհրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն այն դեպքում, եթե Իրանը «դադարի միջամտել այլ երկրների ներքին գործերին»: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլա Ալ Մուալլիմին: Նրա խոսքով, քաղաքական իրավիճակը չի անդրադառնա Սիրիայի ու Եմենի հակամարտությունների կարգավորմանն ուղղված քաղաքական երկխոսության վրա, ու Էր Ռիյադը մտադիր չէ բոյկոտել Սիրիայի վերաբերյալ հետագա բանակցությունները: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտնի է դարձել հունվարի 3-ին: Տարաձայնությունների պատճառը շեյխ Նիմր ալ -Նիմրի մահապատիժն էր: Նիմր ալ -Նիմրը հանդես էր գալիս շիաների իրավունքների պաշտպանությամբ թագավորության արեւելքում: