06-09-2014 16:40

Ես Հոլուվուդի աստղ չեմ. Սաշիկ Սարգսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սաշիկ Սարգսյանին այսօր բարկացրեց այն, որ լրագրողները ջանասիրաբար իրեն լուսանկարում են:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, մեքենայից դուրս գալուց հետո նա հեռախոսով խոսելով մտնում էր կառավարության շենքին, երբ նրան նկատելով, դրսում հավաքված լրագրողները սկսեցին ակտիվ լուսանկարել ու տեսանկարահանել նրան։

Նա դադարեցնելով հեռախոսազրույցը, բարկացած դիմեց լրագրողներին՝ ՛՛Ես Հոլիվուդի աստղ չեմ՛՛, ապա մտավ կառավարության շենք։

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստին։