Երեկ, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն անրադառնալով ՀՀ Կառավարության հրաժարականի հարցին, նշել է, որ ՛՛Դա ցանկացողները կարող են սառը ջուր խմել ու քնել՛՛:
Նա նշել է, որ ցանկացած ժողովրդավարական երկրում կառավարությունները ձևավորվում են ընտրությունների ժամանակ: Հայաստանի Հանրապետությունում էլ վերջին շրջանում տեղի է ունեցել երկու համապետական ընտրություն և որի արդյունքում երկու անգամ էլ հաջողության է հասել իշխող քաղաքական ուժը և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ուստի Սահմանադրությամբ օժտված լիազորություններով հենց քաղաքական մեծամասնությունը ներկայացրել է Կառավարության կազմը»,-նշեց Շարմազանովը և հավելեց, որ օրակարգում նման հարց չի քննարկվել:
Նա նաև նշել է, որ այն քաղաքական ուժերը, որոնք շատ են ցանկանում տեսնել Կառավարության հրաժարականը, կարող է խորհուրդ տալ, սթրեսից դուրս գալու համար հարկավոր է սառը ջուր:
Բավ է պառակտվել