12-10-2016 12:07

Ֆրանսիայի և Եվրոպայի պարտքն ու շահը Ռուսաստանի հետ երկխոսությունն է.Սարկոզի

Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտքը եւ շահը Ռուսաստանի հետ երկխոսությունն է։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ, ներկայումս նախագահի թեկնածու Նիկոլյա Սարկոզին՝ մեկնաբանելով Փարիզ այցելությունը չեղարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը:

Նա ափսոսանք է հայտնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության կապակցությամբ։ «Ես Պուտինի հետ տարաձայնություններ ունեմ, բայց ես կարծում եմ, որ Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտքն է, ինչպես նաեւ նրանց շահերից է բխում Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Ինչպե՞ս մենք կարող ենք փոխել իրավիճակը, եթե շփվում ենք միայն պաշտոնական կոմյունիկեի միջոցով, եթե նեղանում ենք միմյանցից եւ նոր սառը պատերազմ ենք սկսում։ Դա անպատասխանատվություն է։ Մենք պետք է խոսենք Ռուսաստանի հետ, որպեսզի բացատրենք, թե ինչու է որոշ հարցերում նրա դիրքորոշումը մեզ համար անընդունելի։ Այցի չեղարկումը շատ վատ բան է»,– ասել է Սարկոզին։