Բավ է պառակտվել
03-10-2013 21:08

Նախագահ Ս. Սարգսյանը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Նախագահը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին և մաղթել հաջողություններ: Ս. Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա աշխատանքի համար: