Բավ է պառակտվել
20-06-2016 16:19

Նախագահը կարևորել է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը

Լռության ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ստեղծելը լավ հիմք է Ղարաբաղում հակամարտության շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը բոլորին հայտնի է։ Մենք ուզում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի, այն ըմբռնման եւ ջանքերի համար, որոնք դուք ցուցաբերում եք այդ հարցում»,– ասել է Սարգսյանը։

«Սակայն, ցավոք, մեկ կողմի ցանկությամբ նման հակամարտությունները չեն լուծվում։ Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների կատարման հարցում, որոնք արդեն ձեռք ենք բերել, այսինքն՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ։ Դա աշխատանքային տրամադրություն կստեղծի բանակցություններ վարելու համար»,– ասել է ՀՀ նախագահը։ Պուտինն իր հերթին համաձայնել է քննարկել այդ բոլոր հարցերը: