17-03-2015 09:42

Ս. Սարգսյանը փետրվարի 12-ից սկսեց ահաբեկել ընդդիմությանը. ՀԱԿ

Գործող Սահմանադրությունից հրաժարվելու եւ կառավարման «խորհրդարանական համակարգին անցնելու»՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը մեկ նպատակ է հետապնդում. վերացնել անձնական փաստական իշխանության երկարաձգման սահմանադրական արգելքը։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ: Դրանում մասնավորապես նշվում է. «Այս նպատակին հասնելու համար է, որ Ս.Սարգսյանը փետրվարի 12-ից պետական ահաբեկչական գործողություններ ծավալեց ընդդիմության նկատմամբ: Կոպտորեն, ուժի ու շանտաժի կիրառմամբ խախտվեցին Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ Մարդու հիմնարար՝ միավորումների մեջ ազատ ընդգրկվելու, ազատ հավաքների, խոսքի ազատության, տեղեկատվության տարածման եւ այլ իրավունքները: Մասնավորապես, ա) քաղաքական գործիչներից ոմանց պարզապես արգելվեց զբաղվել քաղաքականությամբ, բ) ամենաբարձր մակարդակով իրավապահ եւ հարկային մարմիններին հանձնարարարություն տրվեց հաշվեհարդար տեսնել կոնկրետ քաղաքական ուժի եւ նրա ղեկավարի նկատմամբ, գ) ապօրինաբար արգելվեց հանրահավաքային շարքի մեկնարկային հանրահավաքը՝ ձախողելով նաեւ հաջորդները»: