Բավ է պառակտվել
19-12-2015 15:09

Սարգսյանը մեկնեց Շվեյցարիայի կառավարության ընդունելությունների տնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Բեռնում շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տնից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտից հետո: Այս մանին հայտնում է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը՝ թվիրթերում: Բանակցությունները տևել են երկու ժամից ավել: Հանդիպման վայրից առաջինը հեռացել է Ալիևը: Սարգսյանը հանդիպումից հետո շարունակել է զրուցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ: