Բավ է պառակտվել
11-03-2016 09:48

Երևանն աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը սիրիական հարցում.Սարգսյան

Հայաստանը նախկինի պես աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը սիրիական հարցում, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Ինչպես ես արդեն նշել եմ դեկտեմբերյան նստաշրջանի ժամանակ և իմ այլ ելույթներում, ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք հաստատակամորեն աջակցում ենք Ռուսաստանի դիրքորոշմանը սիրիական հարցում»,- ասել է Սարգսյանը։
Նա հավելել է, որ Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունները կարող են դառնալ «այդ հարցի քաղաքական լուծման բանալին»։
Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին։ Հրադադարը չի տարածվում Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների և այլ խմբավորումների վրա, որոնք ճանաչվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից որպես ահաբեկչական։