08-08-2014 14:53

Մեծ Բրիտանիայի դեսպանը վստահ է, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կարևոր է, անկախ հանդիպման վայրից

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը հույս հայտնեց, որ վաղը Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով տեղի ունենալիք Սերժ Սարգսյան-Ալիև կայանալիք հանդիպումը կթեթևացնի սահմանի լարումը: Միարժամանակ, դեսպանը իր ցավակցությունը նաև հայտնեց զոհված զինվորներին ընտանիքներին: Անրադառնալով լրագրողների այն հարցեին,թե ինչո՞ւ է հանդիպումը տեղի ունենում Սոչիում և ոչ Փարիզում, քանի որ ամիսներ առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել էր երկու կողմերին և արդյոք չի մտահոգում իրենց այն, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը չեն մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները, ինչպես նաև այն, որ Ռուսաստանը փորձում է միանձնյա կառավել հակամարտության կարգավորումը, նշեց. «Կարծում եմ Սոչիի հանդիպման առաջարկը վաղուց սեղանին էր, և սա նոր զարգացում չէ: Կարծում եմ, որ կարևոր է այս հանդիպումը տեղի ունենա անկախ նրանից, թե որտեղ՝ Սոչիում, թե՞ Փարիզում, և որպեսզի նախագահները կարողանան գալ համաձայնության և թեթևանա լարվածությունը: Հավանաբար տեսել եք նաև ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հաղորդագրությունը, որտեղ վերջինս խրախուսում է հանդիպումը: Մենք բոլորս սպասում ու աջակցում ենք այս հանդիպմանը: Հուսով ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջ կտանի սեղանին դրված առաջարկները»:վ