18-12-2013 19:42

Ադրբեջանն ինքնագլուխ չէ, որ պատերազմ սկսի. Սարգիս Ասատրյան

Անցնող տարում Հայ-ադրբեջանական հակամարտության զարգացումներն ամփոփելով ադրբեջանագետ Սարգիս Ասատրայանը, ոչ մի էական փոփոխություն չմատնանշեց. «Հակամարտության մեջ ոչինչ չի փոխվել, կողմերի դիրքորոշումներն էլ մնացել են նույնը: Մոտ ապագայում դժվար է կանխատեսել հարաբերությունների կարգավորում»: Եկող տարում բանակցային եղանակով հակամարտության լուծման ելք, փորձագետը ևս չի տեսնում, բացառում է նաև ռազմական գործողությունները. ՙԿան գերտերությունների շահեր, և Ադրբեջանը չի կարող ինքնագլուխ պատերազմ սկսել՚, եզրափակեց Պրն. Ասատրյանը: