Բավ է պառակտվել
21-05-2015 09:04

Այսօր Ռիգայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը

Այսօր Ռիգայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի ընթացքում չի ընդունվի ԵՄ ընդլայնման մասին որոշում՝ հայտարարել է բարձրաստիճան եվրոպական աղբյուրը։ Ինչպես սպասվում է, գագաթնաժողովի մասնակիցները կգնահատեն այցագրային ռեժիմների ազատականացման գործընթացը՝ ասվում է Եվրախորհրդի մամլո ծառայության հաղորդագրությունում։ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովը կլինի ծրագրի շրջանակում թվով 4-րդը։ Այն կսկսվի երեկոյան՝ աշխատանքային ընթրիքից։ «Արևելյան գործընկերությունը» ԵՄ նախագիծ է՝ ուղղված եվրոպական և անդրկովկասյան հետխորհրդային հանրապետությունների միջև համագործակցության զարգացմանը։ Վեց մասնակից երկրներից 3-ը՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, 2014 թվականին ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։