Բավ է պառակտվել
05-04-2016 19:05

Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան հետաձգվել է

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան չեղարկվել է, քանի որ որոշվել է հետաձգել Երևանում ապրիլի 7-ին կայանալիք ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումը՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակի պատճառով: ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովը կարող էր գնահատվել որպես աջակցություն հակամարտության կողմերից մեկին:
ՌԴ կառավարությունից լրատվամիջոցին տեղեկացրել են, որ Մեդվեդևի այցելությունը Երևան հետաձգվում է այն դեպքում, երբ գագաթնաժողովը նախապատրաստող աշխատանքային խումբն արդեն իսկ Երևանում է: Ըստ լրատվամիջոցի զրուցակցի, որը չի ներկայացել, Երևանում հանդիպումը չեղարկվել է այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համակարտության սրման ընթացքում նման հանդիպմանը այլ երկրների վարչապետների մասնակցությունը կարող է գնահատվել որպես հակամարտության կողմերից մեկին ուղղված աջակցություն: