20-03-2015 11:09

ԵՄ վեհաժողովը որոշել է աջակցել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին

ԵՄ վեհաժողովը Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին կողմ է արտահայտվել մինչ Ուկրաինայի շուրջ խաղաղ ծրագրի ավարտը: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Թուսքը: ԵՄ վեհաժողովը անցնում է մարտի 19-20-ը: Առաջին օրվա արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թուսքը հայտարարեց. «Համաձայնություն է ձեռք բերվել այն վերաբերյալ, որ պատժամիջոցների ռեժիմը ուղղակի կերպով փոխկապակցված է Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք կատարման հետ»: Եվրախորհրդի ղեկավարի խոսքով՝ խաղաղ ծրագրի իրականացումը կարող է տեղի ունենալ ընթացիկ տարվա ավարտից ոչ ավելի վաղ: Նա հավելեց, որ Եվրախորհուրդը կարձագանքի Ուկրաինայի արևելքում իրադարձությունների հետագա զարգացմանը և պատրաստ է ողջունել ուկրաինական հակամարտության լուծման ցանկացած դրական առաջընթաց: Միևնույն ժամանակ պատժամիջոցներ կիրառելու մասին փաստաթղթային որոշում չի ընդունվել: Սակայն Թուսքը համարում է, որ դա կարևոր չէ: «Ամենակարևորն այն է, որ մենք փոխկապակցել ենք պատժամիջոցների կիրառումը պայմանավորվածությունների հետ», - նշել է նա: