Բավ է պառակտվել
12-07-2014 12:32

Այսօր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա. Գ. Դանիելյան


Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Սահմանադրական իրավունքի կենտրոն՛՛ ՀԿ խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը նշել է, որ Սահմանադրության տեքստը պետք է լինի այնպիսին, որ պարտավորեցնի դրանում ներառված դրույթներն ի կատար ածել: Սահմանադրությունը պետք է նպաստի, որ ամրագրված դրույթների կատարումը շահեկան լինի բոլորի համար:

Ըստ նրա ցանկացած ոլորտում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, կառավարման բարելավման: Օրինակ համար նշեց, որ գործող Սահմանադրությունը որոշակիորեն խոչընդոտում է գործադիր իշխանության աշխատանքը:
Դանիելյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումները չի հետապնդում իշխանության վերարտադրության խնդիր. «Իշխանության վերարտադրության խնդիր կարող է լուծվել նաև գործող Սահմանադրությամբ: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որն այժմ դրված է հանրային քննարկման, էապես վերանայում է այն բոլոր հնարավոր իրավական լծակները, որոնք որպես իշխանության վերարտադրելու գործիք են դիտվում»:

Ինչ վերաբերում է կառավարման ձևին, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամն ասաց, որ դեռևս վերջնական կարծիք չի ձևավորվել:

«Մեծամասնությունը կողմնակից է խորհրդարանական կառավարման ձևին: Եթե կառավարման այդ ձևն ընդունվի, որոշ վերապահումներով է լինելու: Հանձնաժողովի որոշ անդամներ, նաև ես, կողմ ենք կառավարման այդ ձևին, եթե դա դասական ձևով լինի, բայց անհրաժեշտ կլինեն որոշ երաշխիքներ: Եթե այդ երաշխիքները չլինեն, ապա այդ սահմանադրությամբ էլ չի լուծվի այն խնդիրները, որոնց ակնկալիք ունենք»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ի վերջո այդ բարեփոխումներն չիրականանան, Գ. Դանիելյանը քիչ հավանական համարեց. «Այս պահի զարգացումները թույլ չեն տալիս ենթադրել, որ դադարի սահմանադրական բարեփոխումների խնդիրը: Սահմանադրական բարեփոխումներով համընդհանուր խնդիր ենք լուծում, բոլորի շահերից է բխում»:

Խոսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ ծավալվող հանրային քննարկումների մասին, Գ. Դանիելյանն ասաց, որ հանդիպումներն ընթանում են սպասված սցենարով, բավականին ծանրաբեռնված աշխատանքը տալիս է արդյունքներ: Ըստ նրա, քննարկումներն ընթանում են բավականին հանդուրժող մթնոլորոտում, իհարկե, լինում են սուր հարցադրումներ, բայց երկրի հիմնական օրենքին առնչվող գործընթացը հենց այդպիսին էլ պետք է լինեն: