10-09-2014 21:33

Սահակաշվիլին կարգադրել է սադրանքներ կազմակերպել երկրում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին կարգադրել է սադրանքներ կազմակերպել երկրում: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Նախարարը նշել է, որ իր տեղեկություններով՝ Կիևում և Թուրքիայում կուսակցության ակտիվիստների հետ հանդիպման ընթացքում Սաակաշվիլին նրանց կոնկրետ հանձնարարություններ է տվել՝ «երկրում ստեղծել քաոսի և անարխիայի մթնոլորտ»։
Չիկաիձեն նշել է, որ համաձայն գործող օրենքների՝ ՆԳՆ-ն կձեռնարկի «բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցանկացած հակասահմանադրական գործողության կանխման համար»։