Բավ է պառակտվել
14-02-2015 09:37

Սաակաշվիլին նշանակվել է Պորոշենկոյի խորհրդական

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվել է Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի ղեկավարի պաշտոնից՝ չցանկանալով դառնալ Ուկրաինայի քաղաքացի: Դրանից հետո երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան նշանակել է արտաքին գործերի գծով արտահաստիքային խորհրդական: «Մենք երկար մտածում էինք, թե ինչպես օգտագործենք Միխայիլ Սահակաշվիլիի փորձը, գիտելիքները եւ յուրահատուկ նորարությունները»,-հայտարարել է Պորոշենկոն՝ հավելելով, որ Սահակաշվիլին հաջողվել է Վրաստանում բարեփոխել տնտեսական, քաղաքական եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սահակաշվիլին նշել է, որ մտադիր է Ուկրաինային օգնել հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծման հարցում, ինչպես նաեւ կհամակարգի Ուկրաինային զենքի մատակարարումը: «Հիմա ամենակարեւորը դա Ուկրաինային զենքով օգնելն է: Մոտակա օրերի ընթացքում ես կհամակարգեմ դա»,- այս մասին «112 Ուկրաինա»-ով ընթացող «Շուստեր live» հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը: Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայի քաղաքացիություն ընդունելը չի մտնում նրա ընդհանուր մարտավարության մեջ՝ հավելելով, որ նա անպայման վերադառնալու է Վրաստան: