Բավ է պառակտվել
30-05-2015 16:42

Սահակաշվիլին նշանակվել է Օդեսայի մարզպետ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շաբաթ օրը Օդեսայում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներկայացրեց որպես Օդեսայի մարզպետ: Միջոցառումը տեղի է ունեցել Օդեսայում: Ներկայացնելով նոր մարզպետին տեղական իշխանություններին՝ Պորոշենկոն հայտարարեց, որ Սահակաշվիլին «ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցել, որ նա կարող է ոչ միայն ցուցադրել լավ գիտելիքներ և առաջադրել լավ, թարմ գաղափարներ, այլ նաև իրագործել դրանք և փոխել ողջ երկիրը»: Նախագահի խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահը իր պետությունում իրագործել է բարեփոխումներ «թափանցիկության, արդյունավետության, կոռուպցիան վերացնելու, օտաերկրյա ներդրողների համար երկիրը առավել գրավիչ դարձնելու, արդարադատության հաստատման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ուղղությամբ»: