Բավ է պառակտվել
30-01-2015 13:41

Իսրայելը չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ նույնիսկ հաշվի առնելով 100-ամյակը. Ռ. Սաֆրաստյան

Իսրայելը այս տարի չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ նույնիսկ հաշվի առնելով 100-ամյակը: Այս կարծիքն է հայտնել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքական վերնախավը ընդունում է Հայոց Ցեղասպանությունը որպես պատմական փաստ, սակայն քաղաքական շրջանակներում գոյություն ունեն որոշակի տարաձայնություններ և նույնիսկ դիմակայություն Հայոց Ցեղասպանությունը դե-յուրե ճանաչման նպատահարմարության վերաբերյալ: Որոշակի մասը համարում է, որ Ցեղասպանությունը անհրաժեշտ է ճանաչել, իսկ ոման այդ համարում են ոչ նպատակահարմար տվյալ շրջանում: Սաֆրաստյանը նշել է, որ, ըստ երևույթին, տվյալ տարաձայնությունները կպահպանվեն նաև այս տարվա ընթացքում, ահա թե ինչու չարժե սպասել Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունմանը: