03-09-2014 09:59

Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Վրաստանի դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին փաստաթղթերն ուղարկել է «Ինտերպոլ»: Ըստ INTERFAX.RU-ի՝ այդ մասին հայտարարել է Գլխավոր դատախազության իրավաբանական վարչության ղեկավար Իրակլի Չիլինգարաշվիլին:

Ըստ աղբյուրի՝ Ինտերպոլն արդեն քննարկում է վրացական կողմի հայցը, սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ որևէ որոշում կկայացվի:

Չիլինգարաշվիլին, մեկնաբանելով Հունաստանում Սաակաշվիլի ձերբակալության մասին լուրերը, նշել է, որ սեպտեմբերի 1-ին Վրաստանի Գլխավոր դատախազություն հաղորդագրություն է ստացվել Հունաստանի իրավապահ գերատեսչությունից, որում նշվում էր, որ Սամոս կղզու ափերին ոստիկանությունը 4 ժամով կանգնեցրել է նավը, որում գտնվե է նաև Սաակաշվիլին:

Ավելի վաղ Սաակաշվիլիի նկատմամբ արդեն իսկ ներվրացական հետախուզում էր հայտարարվել: Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել նախնական կալանք սահմանել նախկին նախագահի նկատմամբ: