Բավ է պառակտվել
18-03-2015 12:05

Մի շարք ԵՄ երկրներ հանդես կգան ՌԴ նկատմամբ նոր պատժամիջոցների դեմ

Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, ինչպես նաև Իսպանիայի, Ավստրիայի և սլովակիայի առաջնորդները, ըստ երևույթին, չեն աջակցի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցներին: Նրանք կարող են միասին հանդես գալ այդ հարցով Բրյուսելում մարտի 19-ին սկսվող ԵՄ-ի գագաթնաժողովին: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Մոսկվային նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումը կարող է հետաձգվել մինչև ամառ: Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, ինչպես նաև Իսպանիայի, Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի կառավարությունները երևի թե տվյալ պատժամիջոցների դեմ հանդես կգան: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը փետրվարի վերջին ժամանել էր Մոսկվա: Իր այցից առաջ նա հայտարարել էր, որ ներկայում քննարկվում է ռուսաստանյան զինվորականների կողմից կղզու նավահանգիստների միջոցով հումանիտար բեռնափոխադրումների հարցը: Իսկ հետագայում Ռուսաստանը և Կիպրոսը համաձայնության են եկել միմյանց բանկերի և ընկերությունների փոխշահավետ համագործակցությունը խթանելու շուրջ: Մարտի սկզբին ՌԴ է ժամանել Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին: Չնայած Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին այս երկրները մի շարք խոշոր գործնական համաձայնագրեր են կնքել: Իտալիայի վարչապետը և ՌԴ նախագահը ԵՄ պատժամիջոցներին հակառակ գործարար կապերը զարգացնելու շուրջ համաձայնության են եկել: Իսկ ապրիլի սկզբին Ռուսասան պետք է ժամանի Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Սակայն Հունաստանի կառավարությունը արդեն իսկ դիմել է ՌԴ իշխանություններին՝ խնդրելով չեղյալ հայտարարել ՌԴ դեղձի, ելակի և նարնջի ներմուծմանվերաբերյալ արգելքը: Այդ մրգերը փաստորեն «փչանում են պահեստներում իրացման շուկայի բացակայության պատճառով», պարզաբանել է Հունաստանի գյուղատնտեսության զարգացման նախարար Պանայոտիս Սգուրիդիսը: Բացի այդ ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դեմ հանդես են գալիս Հունգարիան, Սլովակիան, Ավստրիան և Իսպանիան: