Բավ է պառակտվել
14-10-2016 15:39

Հայ–ռուսական համագործակցությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ և ՌԴ Օմսկի շրջանի ղեկավար Վիկտոր Նազարովը ստորագրել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում համագործակցության համաձայնագիր։

Հայ–ռուսական սլավոնական համալսարանի և «Ռոսնանո» ենթակառուցվածքային և կրթական ծրագրերի հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային կրթական ռեսուրսների ստեղծման մասին։ Փաստաթուղթը ստորագրել են Հայ–ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ու հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Սվինարենկոն։

Հայաստանի նորարարությունների և արդյունաբերական զարգացման տնօրեն և Կլաստերների ու տեխնոպարկերի ռուսական ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Շպիլենկոն ստորագրել են համաձայնագիր երկու գերատեսչությունների միջև համագործակցության մասին։

Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 16–ը։ Համաժողովի նպատակն է զարգացնել երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական գործընկերության ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տարածքում` Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ–ի, ՇՀԿ–ի, ԲՐԻՔՍ–ի և շահագրգիռ այլ պետությունների և ինտեգրացիոն կառույցների մասնակցությամբ։ Համաժողովն անցկացվում է ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ։

Հայ–ռուսական միջտարածաշրջանային 5–րդ համաժողովը կազմակերպվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից։ Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակությունները քննարկում են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են առևտրային միգրացիայի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, ներդրումների, հումանիտար ոլորտներում երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը։