24-11-2014 12:17

Ռուսաստանը կրկնակի կավելացնի Աբխազիային հատկացվելիք օգնությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի կողմից հատկացվող ֆինանսական օգնությունն Աբխազիային կավելացվի 2 անգամ, փոխանցում է Газета-ն։ Նրա խոսքով՝ դա կապված է ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի կնքման հետ։ 
«Նախատեսված է այդ օգնության կրկնակի ավելացում»,- հայտնել է Պուտինն Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ընթացքում։ 
Պուտինը հույս ունի, որ տվյալ հանդիպումը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերում։ 
«Եթե վաղ տարիներին մենք կենտրոնացած էինք սոցիալական նախագծերի վրա, ապա այսօր խնդիրը մեր երկրի տնտեսական հնարավորությունների մակարդակի բարձրացումն է»,- նշել է Հաջիմբան։