Բավ է պառակտվել
28-12-2015 09:48

Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները կընդլայնվեն

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ-ի ձեռնարկելիք նոր միջոցների մասին ի պատասխան Թուրքիայի կողմից ոչ բարեկամական գործողությունների։ Այդ մասին պատմել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը։ 
«Կլինեն նաև հաջորդող գործողություններ, որոնց մասին կհայտարարվի, կառավարության ղեկավարն արդեն ներկայացրել է դրանք նիստերի ժամանակ: Մենք հետևողականորեն կշարժվենք այդ ուղով»,- նշել է փոխվարչապետը: 
Միևնույն ժամանակ, Դվորկովիչը նշել է, որ կառավարությունը չունի Թուրքիայի հետ համագործակցությունից ամբողջությամբ հրաժարվելու խնդիր: 
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ադեկվատ պատասխան տալ ոչ բարեկամական գործողություններին»,- նշել է փոխվարչապետը: