14-10-2014 14:14

ՌԴ-ն պատրաստ է քննարկել ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարները.Լավորվ

Մոսկվան պատրաստ է Եվրոպական միության հետ քննարկել ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարները: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրոպական բիզնեսի միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Լավրովն հիշեցրել է, թե 2015 թ-ի հունվարի 1-ից սկսում է գործել Եվրասիական տնտեսական միությունը, որն իրենից ներկայացնում է «բաց, զարգացող, բիզնեսի վարելու համար հեռանկարային նախագիծ»: «Մենք պատրաստակամ ենք այլ պետությունների, տարածաշրջանային միությունների հետ գործակցելու, պատրաստ ենք քննարկել Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարներն ու ինտեգրացիոն մոդելի հետևողական իրագործմանը», - գործակալությունը մեջբերում է Լավրովի խոսքերը: