09-08-2014 16:24

Ռուսաստանը շարունակում է զինամթերք մատակարարել Ադրբեջանին

Ռուսական «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը մոտակա օրերին Բաքու կուղարկի Ադրբեջանի պատվիրած ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը, այդ թվում՝ «Солнцепёк» ТОС-1А ծանր հրանետային համակարգերի 2-րդ խմբաքանակը, որում ընդգրկված է 6 մեքենա:
Ադրբեջան կուղարկվեն ТММ-6 ծանր մեխանիզացված կամուրջներ և ИМР-3М ինժեներային մաքրիչ մեքենաների առաջին խմբաքանակը (3 միավոր)։
«Солнцепёк» ТОС-1А ծանր հրետանային համակարգի կրակոցի հեռավորությունը կազմում է 6.000 մետր։ Մեկ հրթիռի հարվածի տարածքը՝ կախված իր տեսակից, կազմում է 25-40.000 քմ (2.5-4 հա)։