Բավ է պառակտվել
20-06-2014 10:20

Ռուսաստանը ավստրալական պատժամիջոցներին համարժեք կպատասխանի

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանն ավստրալական պատժամիջոցներին համարժեք կպատասխանի։

«Այս հարցերում փոխադարձության սկզբունքը պահպանվում է», — հայտարարել է Պեսկովը՝ նշելով, որ G20-ում ՌԴ-ի գործունեության վրա սա չի անդրադառնա»։

Ըստ նրա՝ Ռուսաստանը դեռ պետք է ավստրալացիների կողմից պատժամիջոցների հաստատում ստանա՝ որքանով դրանք կանդրադառնան միջազգային ձեւաչափերին մասնակցության վրա։

«Չեմ կարծում, որ ներկայումս հստակություն կա այդ հարցերում», — հավելել է նա, փոխանցում է «Իզվեստիան»։
Պեսկովը նշել է, որ ավստրալացիների ցուցակը, որոնց սպառնում են պատժամիջոցները, դեռ չի կազմվել։

Հիշեցնենք, որ Ավստրալիան որոշել է պատժամիջոցներ կիրառել 50 ռուսաստանցու եւ ռուսական 11 ընկերության դեմ, որոնք, ըստ Ավստրալիայի իշխանությունների, վտանգ են ներկայացնում Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար։