Բավ է պառակտվել
14-05-2014 11:07

Ռուսաստանում պաշտոնյաների 10 տոկոսին կկրճատեն

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է պատրաստել եւ մինչեւ 2014թ. հուլիսի 1-ը կառավարությանը ներկայացնել պետական պաշտոնյաների 10%-ին կրճատելու առաջարկ, ասվում է կառավարության կայքի հաղորդագրությունում:

Ֆինանսների նախարարությանը հանձնարարվում է պատրաստել եւ մինչեւ 2014 թ. հուլիսի 1-ը ՌԴ կառավարությանը ներկայացնել պետական պաշտոնյաների 10%-ին կրճատելու վերաբերյալ առաջարկ:
Վարչապետը համապատասխան հանձնարարությունը տվել էր ապրիլին՝ ըստ 2013 թ. կառավարության գործունեության արդյունքների մասին Պետդումային ներկայացված հաշվետվության:
«Մեզ անհրաժեշտ է ժամանակակից, սեղմ եւ ազդեցիկ պետապարատ՝ մարդկանց պահանջներին համապատասխան», - հայտարարել է Մեդվեդեւը:

Մի քանի տարի առաջ պաշտոնյաներն արդեն կրճատվել էին, այն ժամանակ կրճատումը կազմել էր 20%: