Բավ է պառակտվել
12-08-2014 10:57

Ռուսաստանը կարող է նոր պատժամիջոցների ենթարկվել

ԱՄՆ-ն և Իտալիան հայտարարել են, որ Ռուսաստանը նոր պատժամիջոցների կարող է ենթարկվել՝ Դոնբասին առանց Ուկրաինայի իշխանությունների հետ համաձայնության մարդասիրական օգնություն ցույց տալու պատճառով:

Lenta.ru-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին օգոստոսի 11-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, նախագահը և վարչապետը քննարկել են ստեղծված իրավիճակը և կրկնել, որ «մարդասիրական» օգնության տեսքով ցանկացած միջամտություն պետք է իրականացվի միայն Ուկրաինայի կառավարության պաշտոնական արտահայտված համաձայնությամբ և թույլտվությամբ»,- նշված է հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում:

Օբաման և Ռենցին համաձայնել են, որ ռուսական կողմի ցանկացած քայլ, որը չի համապատասխանում այդ պահանջներին, կլինի «անընդունելի»: Նրանց կարծիքով՝ նման գործողությունները կխախտեն միջազգային իրավունքը և կբերեն հավելյալ պատժամիջոցների:

Զրուցակիցներն անդրադարձել են Ուկրաինական կառավարության ջանքերին, որոնք ուղղված են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և «այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների» միջոցով մարդասիրական օգնություն տրամադրելուն։