13-09-2014 10:34

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ


ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ` պայմանավորված Ուկրաինայում տիրող իրավիճակով: Այս մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությանը:
Այս պատժամիջոցները վերաբերում են ռուսաստանյան խոշորագույն բանկին, ընդլայնում են ռուսաստանյան ֆինանսական ինստիտուտների, էներգետիկ հատվածի դեմ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները, առանձնացնում են էներգետիկայի ու պաշտպանության հետ կապված ու պատժամիջոցների ենթակա նոր կազմակերպությունները:
Պատժամիջոցներ են սահմանվել Сбербанк-ի, Банк Москвы-ի, Газпромбанк-ի, Россельхозбанк-ի, Внешэкономбанк-ի և ВТБ-ի դեմ: Նրանց համար վարկավորման թույլատրելի շեմը 90 օրից իջեցվել է 30-ի:
Պաշտպանության ոլորտի` պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունները հինգն են` Մտիշչինսկի մեքենաշինական գործարանը, Կալինինի անվան մեքենաշինական գործարանը, Алмаз-Антей-ը, НИИП-ը և Դոլգոպրուդնիի հետազոտական-արտադրական համալիրը:
Գերատեսչության ղեկավար Ջեյքոբ Լյուի որոշմամբ` այսուհետ պատժամիջոցները կարող են վերաբերել պաշտպանության ու կից ոլորտներում աշխատող ֆիզիկական անձանց:
Արգելվում են նաև ռուսաստանյան խորքային նավթարդյունահանմանը նպաստող գործարքները: