Բավ է պառակտվել
27-09-2014 13:29

ՌԴ-ն և Թուրքիան քննարկում են երկկողմ հարաբերությունների զարգացումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Մեւլյուտ Չավուշօղլուին, հայտնում է ռուսական գերատեսչության կայքը:
«Նախարարները ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում ծրագրվող Ռուս-թուրքական համագործակցության խորհրդի 5-րդ նստաշրջանի նախապատրաստությունների համատեքստում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ելակետային հարցերը», - ասվում է հաղորդագրության մեջ: Նախարարները նաեւ իրենց կարծիքն են հայտնել արդիական միջազգային խնդիրների վերաբերյալ՝ ներառյալ ներուկրաինական կարգավորման հետ կապված իրավիճակը: